Ի՞նչ է COVID-19-ը և ինչ է հնարավոր անել դրա վերաբերյալ:

Coronavirus-ի հարուցիչը չափազանց փոքր է անզեն աչքով տեսնելու համար։ COVID-19-ն առաջացնում է գրիպի նման ախտանիշներ, ինչպիսիք են չոր հազը, շնչառության բարդացումը, ջերմությունը և մարմնի ցավը: Կորոնավիրուսը հիմնականում առաջացնում է շնչառական թոքաբորբ (թոքերի լուրջ վարակ) և ծանր դեպքերում կարող է մահացու լինել:

Կորոնավիրուսով կարող է վարակվել յուրաքանչյուրը: Տարեցներն ու այն մարդիկ, ովքեր արդեն ունեն այլ հիվանդություններ, օրինակ ՝ շնչառական հիվանդություններ, քաղցկեղ կամ շաքարախտ, հակված են առավել ծանր հետևանքներ կրել այս հիվանդությունից։

Կորոնավիրուսը վարակված անձից տարածվում է օդակաթիլային ճանապարհով։ Այն մարմին է մտնում բերանի, քթի և աչքերի միջոցով: COVID-19-ի վարակը կարող է ապրել մարմնում մինչև 14 օր, նախքան հիվանդության արտաքին նշանների հայտվելը։ Այսպիսով, մարդիկ կարող են վարակված լինել, չիմանալ դա, և վիրուսը փոխանցել ուրիշներին:

Կորոնավիրուսը չի վերանում հակաբիոտիկների կամ տնային բուժման միջոցներով: Իսկ կանխել այն հնարավոր է միայն հիգիենայի խիստ կանոններ պահելով։

Վարակվելը կանխելու լավագույն միջոցը ձեռքերն օճառով և ջրով հաճախ լվանալն է: Արեք դա նույնիսկ այն դեպքում, երբ ձեր ձեռքերը տեսանելիորեն կեղտոտ չեն: 20 վայրկյան մանրամասն լվացեք ձեռքերը օճառով, հոսող ջրի տակ։ Եթե կարիք կա, քերեք եղունգների տակ և տրորեք դաստակները: Սա կօգնի սպանել ձեռքերի վրա հայտնված հարուցիչը:
Պարտադիր լվացեք ձեռքերը կերակուր պատրաստելուց առաջ, ընթացքում և դրանից հետո, ուտելուց առաջ և հետո, զուգարանի օգտագործումից հետո, հիվանդին խնամելիս, կենդանիներին կերակրելուց առաջ և հետո։

Խուսափեք ձեր աչքերի, քթին և բերանին դիպչելուց առանց ձեռքերը լվանալու: Ձեռքերն անգիտակցաբար շոշափում են բազմաթիվ մակերեսներ և կարող են վիրուսներ վերցնել: Այնուհետև, երբ դիպեք ձեր քթին, բերանին կամ աչքերին, վիրուսը կմտնի ձեր օրգանիզմ։

Շատ կարևոր է խուսափել շփումից այն մարդկանց հետ, ով ունեն ջերմություն և հազ կամ շնչառական այլ խնդիրներ: Հազալիս կամ փռշտալիս միշտ ծածկեք ձեր բերանը և քիթը արմունկի ներսի մասով կամ թաշկինակով, անձեռոցիկով: Օգտագործած թաշկինակը կամ անձեռոցիկը գցեք աղբը: Մի թքեք հասարակության մեջ: Անկախ կորոնավիրուսից, դա անչափ տգեղ երևույթ է։

Պահպանեք առնվազն 1 մետր (3 ոտնաչափ) հեռավորություն շրջապատող մարդկանցից։
Եթե ​​ձեզ հարկավոր է խնամել մեկին, ով ունի ջերմություն, հազ և դժվար շնչառություն, պարտադիր կրեք բժշկական կամ կտորից դիմակ և մի մոռացեք ձեռքերի հիգիենան:

Ծանոթներ հանդիպելիս մի ողջագուրվեք ձեռք սեղմելով, գրկախառնվելով կամ համբուրելով։ Բավարարվեք ձեռքը հեռվից թափահարելով։ Եթե ​​կարծում եք, որ ձեր մոտիկ տարածքում կա վարակ, մնացեք տանը` ուրիշների հետ շփումից խուսափելու համար:

Մնացեք տանը, եթե սկսեք վատ զգալ, նույնիսկ մեղմ ախտանիշների դեպքում, ինչպիսիք են գլխացավը և թեթևակի հոսող քիթը: Եթե ​​փռշտում եք, չոր հազ ունեք, դժվար եք շնչում և ջերմություն ունեք, շտապ դիմեք բժշկի, քանի որ դրանք ամենայն հավանականությամբ վարակված լինելու նշաններ են։

Կորոնավիրուսի մասին կեղծ համոզմունքներն ու ասեկոսեները կարող են շատ վտանգավոր լինել և նույնիսկ սպանել մարդկանց: Օրինակ ՝ախտահանող հեղուկներ կամ բարձր ալկոհոլով խմիչքներ խմելը ձեզ կվնասեն ՝ վարակը կանխելու փոխարեն: Նույնիսկ ընկերներից կամ մերձավոր հարազատներից ստացվող տեղեկությունները կարող են լինել սխալ կամ վտանգավոր: Հետևեք միայն հանրային առողջապահության ճշգրիտ խորհրդատվություններին՝ տրված ձեր տեղական առողջապահական մարմնի կողմից:

Դուք կարող եք օգնել պայքարել կորոնավիրուսի դեմ՝տարածելով այս հաղորդագրությունը: Խնդրում ենք կիսել այն ձեր ընկերների և ընտանիքի հետ, ցանկալի է ՝ կիրառելով WhatsApp- ի նման հաղորդագրությունների ծառայությունները:

Այս տեքստը տրամադրվել է Audiopedia- ի կողմից, որն առողջապահական գիտելիքները լսելի դարձնելու գլոբալ նախագիծ է: Իմացեք ավելին www.audiopedia.org կայքում